Քառօրյա ճամբար Լոռիում

Ճամփորդությունից հետո տպավորություններն այնքան շատ են, որ չեմ կարող բոլորը բառերով արտահայտել: Շատ նոր ճանապարհի ընկերներ ձեռք բերեցի, չնայած նրան, որ գրեթե բոլորը ինձնից տարիքով փոքր էին, բայց նրանց հետ էլ լավ ժամանակ էի անցկացնում:Ընկեր Սոնան այնքան լավ էր կազմակերպել մեր առօրյան, որ չզգացի էլ ինչպես անցան այդ 4 օրերը, կարծես երեկ լիներ, որ հասել էի տիկին Մարիամենց տուն ու մտածում էի ինչով ենք զբաղվելու այդ 4 օրվա ընթացքում:

Բոլորը սպասում էին նոր ծանոթություների, ու ես էլ բացառություն չէի ու սրտի թրթիռով սպասում էի, թե երբ ենք ծանոթանալու Օձունի երեխաների հետ, բայց այնտեղի չքնաղ բնությունը մի պահ մոռացնել տվեց ամեն ինչը, երբ հասանք Օձուն հանգստացանք, գնացինք Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այնտեղի բակում հանդիպեցինք բացի մեզնից ուրիշ ճամբար եկած երեխաների, ծանոթոցանք ու սկսեցինք խաղալ, այնքան էինք տարվել խաղերով, որ մոռացել էինք ժամանակի գոյության մասին:Առաջին օրը գնացինք Քոբայրի վանքը, այն տարբերվում էր մեր բոլոր եկեղեցիներից և վանքերից, մեր բոլոր եկեղեցիներում խորանում պատկերված է Մարիամ աստավածածինը մանուկ Հիսուսին գրկին, իսկ այստեղ պատկերված էր միայն Հիսուսը: Բացի Քոբայրից գնացինք նաև Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը, Օձի պորտ: Ընկեր Սոնան պատմեծ Օձի պորտի հետ կապված առասպելը: Նաև գնացինք Սանահին և Հաղպատի վանք: Հաղպատի վանքի մոտ կազմակերպեցինք ընթերցանություն, քննարկում, որին ամեն կերպ խանգարում էր չարաճճի քամին` թերթիկները քշելով: Ընդհանուր շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Ճամփորդությունը դեռ երկար կհիշեմ և հուսով եմ դեռ շատերը կլինեն:

Քառօրյա ճամբար Լոռիում: Один комментарий

  1. Уведомление: Լոռվա պատումաշար — ՄԱՍՐԵՆԻ

Оставьте комментарий