Ուխտագնացությունը՝ մասնագիտական զարգացման նախագիծ

IMG-20190516-WA0017Կրթահամալիրում բոլորս շատ ենք ճամփորդում, դա ժամանցի կամ խրախճանքի մի ձև չէ, այլ ուսումնական գործունեություն։ Չէ՞ որ հենց ճամփորդելով, ուսումնասիրելով, ճանաչելով է, որ կարողանում ենք շատ բաներ տեսնել, լսել ու սովորել, փորձ ձեռք բերել:

Ուսումնական և հայրենագիտական  ճամփորդությունների նախագծերը, դրանց  կազմակերպումը ոչ ֆորմալ կրթության բաղկցուցիչ են: Читать далее

Կարդացել եմ  Նար — Դոս — Ես և Նա, Մուրացան — Հասարակաց որդեգիրը,  Ակսել Բակունց — Մթնաձոր,  Համաստեղ — Նապաստակի մը օրագիրը,  Ռեյ Բրեդբերի, Էռնեստ Հեմինգուեյ, Մուշեղ Գալշոյանի պատմվածքներից, կարդացել եմ Իսահակյանի, Չարենցի, Սահյանի, Տերյանի բանաստեղծություներից գրել եմ, գրել եմ շատ շարադրություններ։ Գրածս շարադրությունները բոլորն էլ ինձ դուր են գալիս։

Ներում եմ, ուրեմն թու՞յլ եմ…

Ինձ թվում է` ներելը թուլության նշան չէ, քանի որ, եթե դու ներում ես, կամքի ուժ ունես, իսկ դա ամեն մարդու խելքի բանը չէ: Ներելը շատ դժվար բան չէ, դա դժվար է այն ժամանակ, երբ դիմացինդ շատ վիրավորական բան է արել: Իսկ չներելը շատ ավելի դժվար է, քանի որ դու պահում ես այդ նեղացած զգացումը և այն տանջում է քեզ ներսից: Ոմանց մոտ դա սովորական բան է, բայց ես չեմ կարողանում մարդուց նեղանալ: Շատ շուտ եմ ներում, միգուցե դա էլ է թերույուն, բայց ես չեմ կարողանում  մարդուց նեղացած մնալ երկար ժամանակ: Ես մարդկանց նեղացնում եմ շուտ շուտ,  քանի որ ունեմ պարզ բնավորություն և մարդու դեմքին ասում եմ այն, ինչ որ զգում եմ կամ տեսնում:

Իմ ուսուցիչը

Ինձ համար ամենալավ ուսուցիչը իմ մայրիկն է:Ես նրանից շատ բան ունեմ սովորելու և ուզում եմ, որ մեծանամ, նրա նման բարի և քնքուշ ուսուցիչ լինեմ իմ երեխայի համար:Իմ մայրիկը ինձ օգնում է ամեն հարցում և փորձում է ամեն ինչում ընդառաջել:Նա ինձ օգնում է շատ դժվար փորձություների միջով անցնել: Սովորեցնում է գեղեցիկ և համեստ լինել:Օգնում է, որ լավ սովորեմ:Երբեք չի թողնում, որ տխրեմ:Ես նրա հետ միշտ ինձ շատ լավ եմ զգում:

Խոշորացույցով որ նայեմ իմ քաղաքին

Ես խոշորացույցով որ նայեմ իմ քաղաքին այն նման կլինի պատմության միջի ճահճի կաթիլին, որովհետև մեր քաղաքում մարդիկ այդպես են վարվում ինչ որ թերություն ունեցող մարդկանց հետ, ծաղում են և իրենց օգուտի համար վատություն են անում շատերին, ոչնչացնում են մնացածին իրենց աշխատանքի համար:

Գեղեցիկ

Իմ պատկերացմամ Գեղեցիկը դա մարդն է ով գեղեցիկ է բայց գլուխ չի գովում:Գնահատում եմ և կարեևորում եմ մարդու մեջ բարիությունը ու մարդկությունը: Մարդկանց մեջ ինձ տհաճություն է պատճառում այն փաստը  որ մարդիկ գնում են փողի հետեվից մարդիկ փորձում են ամուսնանալ հարուս մարդու հետ այս փաստը ինձ շատ է զայրացնում:

Տոնածառ

Երբ ինձ զարդարում էին ես ինձ շատ ուրախ և երջանիկ էի զգում: Ինձ զարդարում էին մեծ սիրով և մեծ երջանկությամբ: Ինձ զարդարում էին մեծ ընտանիքով: Ես շատ լավ պահեր ապրեցի այդ տանը տեսա, թե ինչպես են ուրախանում մարդիկ քանի որ շատ հաջողություներ էին ունեցել այդ ամսին: Ափսոս, որ դա իմ վերջին նոր տարինե էր այդ տանը: Տան տերերը ուրախանում էին քանի որ հաջողությամբ վաճառել էին բնակարանը և մյուս տարի ինձ կզարդարարեն ուրիշ տանը և ես կգեղեցկացնեմ այդ տունը: Հաջողություն և սեր կբերեմ և թող որ այդ ընտանիքը հավեռժ երջաիկ լինեն:

Պետք չի նեղացնել մարդուն

Պետք չի նեղացնել մարդուն քանի որ երբ նեղացնում են մարդուն նա կորցնում է իրեն: Այդ տխրությունը հետո փոխանցվում է նրա ընկերներին և այդպես տարածվելով այդ տխրությունը դառնում է մարդկանց կործանման պատճառ։ Մարդուն նեղացնելուց հետո մեկնել կհայտնվի որ ձեզ կնեղացնի։ Կյանքը բումեռանգ է և ամեն ինչ հետ է գալիս քեզ։ Երբ ինձ են նեղացնում ես տխրում եմ։ Դեմքիցս կորում է ժպիտը իսկ այդ ժամանակ արդեն ես սկսում եմ մունաթ գալ բոլորի վրա ու սկսում եմ դառնալ վատը։