ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ

Սովորականի նման օրը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Այն տոնական էր, որովհետև այսօր ամառային ճամբարի առաջին օրն էր։ Այնուհետև ջոկատների սովորողները իրենց ղեկավարների հետ առանձնացան՝ ծանոթանալու, քննարկելու օրվա անելիքները։ Այսօր հետաքրքիր էր, ընթերցանության դասը, որի ժամանակ որոշեցինք իրականացնել << Աշխարհը քո սրտում>> նախագիծը։ Որոշեցինք կարդալ տարբեր մշակույթներում և դարշրջաններում ստեղծված, այդ թվում նաև ժամանակակից և հեղինակակյին առակներ ու պատմություններ, որոնք խորհրադցությունների են մղում, և ինքնակրթության, ինքնազարգացման հինալի միջոց են։ Ինչ-որ մեկը ժամանակին ասել է․ <<Սովորելը նման է հեծանիվ քշելուն։ Հենց դադարում ես քշել, վայր ես ընկնում>>։  Իրոք այդպես է։ Կարդացինք տարբեր առակներ, քննարկեցինք։ <<Անտիվիրուս Կոմիտաս>> նախագծին լավ պատրաստվելու համար մարմարյա սրահում կրկնեցինք մեր սովորած երգերը, կատարեցինք ձայնամարզում։

Օրվա վերջում քննարկեցինք վաղվա անելիքները։

Оставьте комментарий