Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշար

 

56749350_1007211863000121_6400017491749240832_n

Ապրիլի 12-14 մեկնարկելու է` Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարը: Մրցմանը մասնակցելու են Հայաստանի ուժեղագույն մարզիկներ հետևյալ կազմակերպություններից՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության դպրոց, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Վանաձորի թիմ: Արդեն երկրորդ անգամ Հայաստանի Հանրապետության առաջնություններում կանցկացվի ևս մի վարժություն, որը կոչվում է «Միքս»: 56542051_2049297715364461_7013136515773497344_n

Այս վարժությունը կազմված է երկու փուլերից՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որը իրենից ներկայացնում է թիմերի պայքար: Այս ձևում էլ կփորձենք մեր ուժերը։

56915068_315158042479849_9209357154841001984_n

Սկսել ենք պարապել նոր տեխնիկայով, որի բնույթը այսպիսինն է՝ պետք է հասցնես երեք վարկյանում կատարել կրակը, իսկ հանգստանալու համար տրվում է յոթ վարկյան։ Այս տեխնիկայով պարապելուց հետո մեր արդյունքները շատ են բարձրացել։ Նախորդ մրցմանը՝ Դպրոցականների հանրապետական առաջնությանը ցույց ենք տվել լավ արդյունքներ։ Եզրափակիչում գրավել եմ 5-րդ տեղը` հավաքելով 517 միավոր։ Մեր կազմակերպված աշխատանքը և բարձր մարզական տեխնիկան գրավել էր մարզադպրոցի մարզչական անձնակազմին:

Оставьте комментарий