Առաջարկում եմ կարդալ

received_1417138688345552

Սիրելի սեբաստացի բարեկամ, եթե տարվա ընթացքում զբաղվածության պատճառով ժամանակ չես գտել գիրք կարդալու համար, ապա ամառային արձակուրդները հիանալի ժամանակ են այդ «սխալն» ուղղելու համար:
Բոլոր ընթերցասերներին հուզող առաջին հարցն է ` ի՞նչ գիրք կարդալ: Մեր դասարանի սովորողների մի շատ մեծ խումբ երկրորդ կիսամյակի ընթացքում հաճույքով մասնակցեց Ավագ դպրոցի ընթերցանության խմբի պարապմունքներին: Կարդում էինք, քննարկում, համեմատում, արդարացնում կամ…մեղադրում: Խոսում-արտահայտվում էինք: Նոր ուումնական տարում որոշել ենք Ավագ դպրոցի «Գրական ակումբ» ունենալ: Եկե՛ք, միացե՛ք, կարդանք, քննարկենք, միասին գտնենք մեզ հուզող հարցերի պատասխանները: Ի՞նչ կարդալ:
Առաջարկում եմ՝
1. Էռնեստ Հեմինգուեյ «Եվ ծագում է արևը» (Ֆիեստա)
Ամերիկացի լրագրող Ջեյք Բարնսը մասնակցել է Առաջին աշխարհամարտին և ծանր վիրավորվել է: Ամեն գիշեր Բարնսը անցկացնում է ընկերների հետ Մոնպարնաս բուլվարի բարում՝ հույս ունենալով, որ ալկոհոլը կբուժի հոգու վերքերը: Բարնսը սիրահարված է Բրետ Էշլիին…
2. Հենրի Հագարդ «Մոնթեսումայի դուստրը»
Պատմական, նաև սիրային շատ գեղեցիկ ստեղծագործություն է, որտեղ կարելի է տեսնել և՛ պատերազմ, և՛դավաճանություն, և՛ սեր: Չարիքը երբեք բարիք չի բերում, չարիքը միայն չարիք է ծնում և վերջ ի վերջո ծանրանում է հենց նրա գլխին, ով գործել է չարիքը, լինի նա մեկ մարդ, թե մի ամբողջ ժողովուրդ:
3. Միլան Կունդերա «Էության անտանելի թեթևությունը»

Оставьте комментарий