Ուսումնական ապրիլ

Ապրիլի 3-7
Գնահատում
Նախագծերով ուսուցման ստուգատես
Ապրիլի 9-30

Գրականություն

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»

Ստեղծագործությունը սկսվում է մկների բնութագրով, թե որտեղ են նրանք ապրում, ինչ կենսակերպ են վարում, այնքան շատ են, որ նույնիսկ ծնողները իրենց ձագերին անուններ չեն տալիս, այլ պարզապես ամեն ծնված մուկը՝ մուկ է: Այո,  ամբողջ ստեղծագործությունը Սարոյանը նվիրել է մկներին և հատկապես՝ «Հայ մկանը», որի անունը Արտաշ էր: Բայց իրականում՝  ինչի՞ մասին էր խոսքը: Մուկը դա մարդու տեսակ է: Հատկանշական է այն փաստը, որ Սարոյանը նշում է, թե Նյու Յորքում մարդկանցից շատ մուկ է բնակվում: Բայց այս ճարպիկ ու ճտպտան մկները սարսափում են կատուներից, իսկ կատուներից վեր ավելի սարսափազդու բան կա՝ դրանք օձերն են: Սա խոսում է նրա մասին, որ Սարոյանը նկարագրում է մարդկանց կատու և օձ տեսակներին և նրանց փոխհարաբերությունները: Սակայն ինչո՞վ էր առանձնանում Արտաշը: Նա «հայ» մուկ էր,  պնդաճակատ ու համառ: Նա դուրս եկավ Ռալֆ անունով օձի դեմ և այնպես զարկեց նրան, որ օձը վախից փախավ և մտավ իր ետնախուցը: Սա տարբերվող էր, ուրիշ էր, որովհետև հայ էր: Նման բան կենդանաբանական այգու աշխատողները դեռ չէին տեսել, և ին՞չ է ասում Սարոյանը այս մասին ստեղծագործության վերջում. «Այնուհետև Արտաշը ցուցադրվեցկենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանականայգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանիէ:Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկներիաշխարհից: Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերևս, սիրելիընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ԱԿՆԱՐԿՍ ՔԵԶ Է»:

Մուշեղ Գալշոյանուսումնական փաթեթ
«Գինարբ ծաղիկ»«Կանչը»,  ԿՈՄԻՏԱՍԸ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄՄուշեղ Գալշոյանի վերջին «նամակը»
Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան» ,  «Մեր մեծերը» ֆիլմերը, գրավոր վերապատմե՛ք:

  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Մուշեղ Գալշոյանը իմ ճանաչած ամենահետաքրքիր գրողներից է։ Գալշոյանի պատվածքների հերոսները հիմնականում չափազանց զգացմունքային և համառ կերպարներ են։ «Կանչը» ստեղծագործության մեջ Գալշոյանը պատմում էր մի տղայի մասին, ով տասը-տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա և շարունակել էր նրան սիրել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա ոչ մի վայրկյան անգամ չէր մոռացել Ալեին։ Թեկուզ և ամուսնացել էր ու երեխաներ, թոռներ ուներ, բայց երբ նորից հանդիպեց Ալեին, հասկացավ, որ կյանքում կորցրել է իր սիրելիի հետ ապրելու հաճույքը։ Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ էին բաժանվել միմյանցից, բայց Զորոն չէր մոռացել Ալեին։ Կարծում եմ պատմվածքը կոչվում է «Կանչը» քանի որ, Զորոյի սիրտը կանչում էր Ալեին, ու այդքան տարիներ անց նա նորից վերագտավ իր երջանկությունը։

Միսաք Մեծարենց —ուսումնական փաթեթ
Անգիր սովորել  «Սիրերգ» և «Աքասիրաներու շուքին տակ» բանաստեղծությունները:
Մեծարենց «Վերջաբան»վավերագրական ֆիլմ «Մեծարենց»«Ծիածան» շարքը
Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ գրավո՛ր (7-10 նախադասությամբ) ներկայացրու՝ վերաբերմունք արտահայտելով:
Հոդված-«ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ ՄԸ»
Ճի՞շտ է ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձի՛ր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Սահյանական օրեր

Գործնական քերականություն

1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում խոսում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.

-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:

Տղան հարցրեց,թե որն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը։

Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.

-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:

Նա տեսել է շատ գեղեցիկ փողոցներ,բայց նրա տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում

Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:

Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.

-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Նայիբի քուչեն ամենալավն է Չարենցի համար,քանի որ այնտեղ ապրում է այն աղջիկը,որին նա սիրում է։

2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:

Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)

Նավակն արդեն մոտեցել էր մեզ,իսկ մենք դեռ պատրաստվում էինք։

Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)

Սա պատմություն է այն մոլորակի մասին,որը դեռ բացահայտված չէ։

Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)

Արդեն շատ հեռու եք Հայկից, որ օգնություն խնդրեք։

Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)

Դեռ կլսեք նոր սերնդի մասին,որոնք արդեն ապացուցել են իրենց կարևորությունը։

3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:

…………………………………………………………………………………………………..

Վազում էինք,քանի որ գիտեինք,որ չէր կարելի թողնել,որ մեզ մոտենա։ Մեր ետևից վազող այդ մարդանման գինովցած երևույթը ուղղակի ցանկություն ուներ կռվելու։

Վազելով հասանք մի մեծ գետի,որը քաղաքի ամենամեծն էր։Ես և իմ ծանոթը լավ ենք լողում և սպասելով հարմար պահի՝ցատկեցինք ջրի մեջ,իսկ նա մեր ետևից։

Մենք շատ կարճ ժամանակում հասանք ափ,իսկ նա երկար տանջվելուց հետո նոր կարողացավ դուրս գալ ծովից։Շարունակեց վազել,բայց արդեն ուժասպառ էր։

Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ:Փրկված ենք։

4..Ձեր թաղի գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պամությունդ վերնագի՛ր:
Կամ՝

Պատասխանի՛ր հարցերին, գրի՛ր փոքրիկ պատմություն՝ պատասխաններդ ընդգրկելով այդ պատմության մեջ:

  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների և ուսուցիչների լավագույն հարաբրերությունները:
  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների լավագույն հարաբերությունները:
  • Ո՞ւմ ես մեղադրում հնարավոր (կամ երբևէ եղած) լարված իրադրության դեպքում:
  • Ի՞նչ կարծիք ունես աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին:
  • Ի՞նչ կարծիք ունես ուսուցչի իրավունքների և պարտականությունների մասին:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:1.Մարգարը նայեց ծովեզրի լեռնաշղթային:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . 2.Առվակները գլորվում էին Քասախի ձորը:Հանավանքից մի շինական,   պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:3.Շինականը աչքը դրեց հողակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:4.Պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:5.Լառ-Մարգարին կարելի է տեսնել բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։6.Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի  հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:
Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:

7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :
   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:

9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Ապրիլ15 -մայիս 15
Նախագիծ «Աբովյանի հետքերով»
Նախագիծ — «Ճանաչենք Հայաստանը»

1. Սահյանական —Եռօրյա ճամփորդություն Սյունիք (Սահյան-Բակունց)
2.Չարենցին հյուր Երկիր Նաիրիում
Չարենցյան օրերի ամփոփում Կարսում (եռօրյա հայրենագիտական ճամփորդություն-ուխտագնացություն Կարծախ-Կարս-Անի)

Կրթական ծրագրերի տարածման և փոխանակման նախագծեր
Լոր գյուղի, Վերիշենի և Գորիսի դպրոցներ, Կարսի լիցեյ

Оставьте комментарий